Օգնել բռնության ենթարկվածին

Ինչպե՞ս հաղորդակցվել
Article Main Image

Ինչպե՞ս հաղորդակցվել

Մեր հետազոտությունը դեռահաս զույգերի շրջանում բռնության մասին ցույց տվեց, որ երիտասարդները, ովքեր ենթարկվում են բռնության հարաբերությունների ընթացքում շատ հավանական է, որ կվստահեն իրենց ընկերներին, ծնողներին կամ ինչ-որ այլ անձի ում վստահում են։

Ուստի մենք առաջնային ենք համարում իրազեկված լինելու կարևորությունը, թե ինչ կարող եք անել դուք, եթե նման վիճակում հայտնված անձը ձեզ վստահում է։ Շատ կարևոր է իմանալ, թե ի՞նչ ասել և ինչպե՞ս արձագանքել, քանի որ թեման շատ զգայուն է և անձնական։ Այն կարող է ազդել ինչպես դրականորեն, այնպես էլ բացասական կերպով։

Ստորև ձեզ ենք ներկայացնում մի քանի առաջարկություններ, թե ինչպես զգայուն ձևով խոսել այն երիտասարդների հետ, ովքեր, գտնվելով անառողջ և բռնի հարաբերությունների մեջ, վստահել և կիսվել են իրենց պատմություններով։

  1. Նախ, ամենակարևորն այն է, որ աջակցեք անձին և նա իմանա, որ միայնակ չէ: Շատ հավանական է, որ նրա համար դժվար է եղել քննարկել այդ թեման, լավ կլինի նրան ասեք, որ դուք գնահատում և վստահում եք իրեն, և որ նա շատ համարձակ է, որ խոսել է այդ մասին: Թող նա հստակ իմանա, որ արժանի է օգնության և որ դուք նրա կողքին եք:
  2. Երկրորդ, բռնության զոհերին / վերապրածներին չպետք է դրդել որևէ որոշում կամ քայլ անելու. Նրանք պետք է ցանկանան որոշումներ կայացնել: Սա նաև կախված է համատեքստից: Կան իրավիճակներ, որոնց դեպքում դուք պարտավոր եք անմիջապես տեղեկացնել ոստիկանությանը, նույնիսկ եթե ձեզ վստահող անձը չի առարկում և հանդուրժում է (օրինակ՝ երեխայի շահագործում): Կարող են լինել այլ իրավիճակներ, որոնց դեպքում դուք պետք է հստակորեն առաջարկեք, որ անձը դիմի ոստիկանություն կամ վերջ տա հարաբերությունին (եթե դրանք անմիջական վտանգի տակ են): Բացի այս մասնավոր իրավիճակներից խորհուրդ ենք տալիս կարեկցող լինել, որպեսզի բռնության վերապրածները իմանան, որ դա նրանց մեղքը չէ, և տեղի ունեցածը բռնարարի պատասխանատվությունն է:

    Դուք կարող եք ասել՝

    • Ինչ պատահել է, դա քո մեղքով չէ
    • Դու շատ համարձակ ես, որ պատմեցիր ինձ
    • Ինչպե՞ս կարող եմ ես օգնել քեզ
    • Այս իրավիճակում դու միայնակ չես
    • Ես այստեղ եմ քո համար
    • Դու հիմա ապահո՞վ ես քեզ զգում
  3. Երրորդ տարբերակը անվտանգության ծրագիր առաջարկելն է: Այն քայլերի հատուկ ծրագիր է, որով տվյալ անձը, ըստ իր իրավիճակի, կարող է քայլեր ձեռնարկել բարձրացնելու իր անվտանգությունը, երբ ճնշող հարաբերություններում է կամ այդ հարաբերությունները ցանկանում է ավարտել: Անվտանգության ծրագիրը կարող է ընդգրկել՝ - Նախորոք պայմանավորված գաղտնաբառ, ազդանշան վստահելի անձի հետ, որպեսզի վիճաբանության կամ հնարավոր վտանգի դեպքում նա կարողանա օգնել կամ զանգահարել ոստիկանություն: - Նախորոք ընտրել ապահով տարածք, որտեղ զոհը կարող է գնալ վիճաբանության կամ հնարավոր վտանգի դեպքում։ - Հիշեցնել, որ զոհը միշտ իր հետ հեռախոս ունենան և պատրաստ լինի ոստիկանությանը զանգահարել, եթե վտանգ լինի։ Եթե որոշել է բաժանվել , ապա անվտանգության ծրագիրը օգնում է բարձրացնել անվտանգությունը, օրինակ` հայտնել հարաբերությունները վերջ տալու մասին հեռախոսով, որպեսզի չհանդիպի բռնարարին և այլն։
  4. Չորրորդ, ցանկալի է առաջարկել նրան միասին գնալ տարբեր աջակցող կենտրոններ /հաստատություններ՝
    • Ծնողի մոտ, ում նա վստահում է
    • Դպրոցի հոգեբանի մոտ
    • Բռնության ենթարկված զոհերին առաջկցող կազմակերպություններ
    • Կարող եք օգնել նրան գրելու կամ զանգելու թեժ գիծ